Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Մեծ տգիտությունը մեծ զոհերի պատճառ կարող է դառնալ

Մեծ տգիտությունը մեծ զոհերի պատճառ կարող է դառնալ
27.03.2025 | 13:34


Որևէ բարդ հասարակական իրավիճակի գիտական անալիզի և դրա հետ կապված կանխատեսումների հիմքում պետք է ընկած լինի գիտելիքը և այն օգտագործելու հմտությունը։

Մեզնում լայն տարածում գտած այն համոզումը, որ նման անալիզի ու կանխատեսումների համար բավական են խնդրո առարկա պրոբլեմի մասին մակերեսային տեղեկություններ ունեցող ամբիցիոզ մեկի թևերը քշտած ասպարեզ մտնելն ու անկապ ձևով խելքին զոռ տալը, խորին թուրիմացության արդյունք է։

Իսկ եթե այդ ամբիցիոզ որևէ մեկը նաև պետական մակարդակով որոշում կայացնող է, ապա վերջում լինում է այն, ինչ որ մենք ունենք այսօր։

«Մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում» ասացվածքի նման կարող ենք ասել, որ բարձր մակարդակի մեծ տգիտությունը ևս մեծ զոհերի պատճառ կարող է դառնալ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1537

Մեկնաբանություններ